ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՍԻՆ


ՆՈՐԱՇԵՆԸ 180 ՏԱՐԵԿԱՆ Է
     Արդեն ավանդույթ է դարձել, որ յուրաքանչյուր տարվա հոկտեմբեր ամսին նշվի Նորաշեն գյուղի օրը: Տոնն առաջին անգամ նշվել է 2010թ. ծնունդով նորաշենցի, մեծ բարերար Սարգիս Աթոյանի աջակցությամբ և հովանավորությամբ: 
     Այդ օրը հայրենադարձության և միասնական ուժի օր է: 2013 թվականի հոկտեմբերի 13-ը կմնա որպես գյուղի պատմության հիշարժան օրերից մեկը, քանզի այն համընկավ գյուղի 180 ամյակին: Օրվա տոնական տրամադրությունը նորաշենցիների հետ կիսելու և շնորհավորելու էին եկել Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, Մանվել Բադալյանը, Լավրենտի Միրզոյանը, Անդրանիկ Մակարյանը, մարզի հոգևոր դասը, ինչպես նաև բազմաթիվ հյուրեր տարբեր վայրերից: Նորաշենցիները հայտնի են իրենց աննկուն կամքով և հերոսական ոգով: Արցախյան ազատամարտին իր մասնակցությունն է ունեցել Նորաշեն գյուղը: Անուն առ անուն հիշատակվեցին այն վեց նահատակների անուններն, ովքեր ազատամարտի տարիներին իրենց կյանքն են նվիրաբերել հայրենիքին: Այդ օրը մեդալներով և պատվոգրերով պարգևատրվեցին մի խումբ ազատամարտիկներ: Օրը նշանավորվեց նաև ալրաղացի վերաբացմամբ:

  Միջոցառմանն իրենց մասնակցությունն ունեցան Նորաշենի դպրոցը, մշակույթի տունը, մանկապարտեզը, գյուղապետարանը և պարային համույթը: Միջոցառման վերջում համագյուղացիներին և հյուրերին մատուցվեց մատաղ: 


          ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԴԻՐՔԸ, ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ

   ՀՀ Տավուշի մարզի Նորաշեն գյուղը կազմավորվել է 1830-1833թթ.: Ունի մոտ 175 ամյա բազմաթիվ ավանդություններով հարուստ պատմություն: Այն զբաղեցնում է Տավուշի մարզի Բերդի ենթակա շրջանի վարչական տարածքի հյուսիս-արևելյան մասը: Գտնվում է Բերդ քաղաքից 10կմ. հեռավորության վրա, ունի 1855 բնակիչ: Գյուղը գտնվում է հայ-ադրբեջանական սահմանից 8կմ. հեռավորության վրա:
     Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1100-1250մ. բարձրության վրա: Գյուղի կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը` զով: Հաճախակի են չորային, երաշտի տարիները, որից տուժում է գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացինԱպահովված է խմելու ջրով:Գազիֆիկացված էՃանապարհների վիճակըբավարար:
Համայնքն ունի

1. Դպրոց 750 աշակերտական տեղովաշակերտների թիվը – 182
2. 
Բուժկետ
3. 
Մշակույթի տուն
4. 
Համայնքային կենտրոն
5. 
Մանկապարտեզ
6. 
Փոստի բաժանմունք

Комментариев нет:

Отправить комментарий