пятница, 22 ноября 2013 г.

ՈՍԿԵ ԱՇՈՒՆ



      ՀՀ Տավուշի մարզի Նորաշեն գյուղի  դպրոցը կառուցվել է 1960թ. և կրում է արժանի զավակ ակադեմիկոս Փաշո Ավագյանի անունը:
Իր 53 տարիների գործունեության ընթացքում դպրոցը տվել է ակադեմիկոսներ, գիտությունների թեկնածուներ, բժիշկներ, ուսուցիչներ, ինժեներներ, գյուղատնտեսներ, բարձրաստիճան զինվորականներ  և այլք: 


  Այժմ միջնակարգ դպրոց են հաճախում 182 աշակերտ, որոնց կրթությունն ու դաստիարակությունը դրված են բարձրորակ և բարեխիղճ մասնագետների ուսերին: Դպրոցը հայտնի է իր շնորհալի աշակերտներով և ավանդական միջոցառումներով: Վերջերս կազմակերպվել էր <<Ոսկե աշուն>> համադպրոցական միջոցառումը, որտեղ յուրաքանչյուր դասարան իր պատկերացմամբ ցուցադրում էր գունագեղ աշունն իր բերք ու բարիքով:

Комментариев нет:

Отправить комментарий