четверг, 5 декабря 2013 г.

ՀՈՒՇԱՄՐՑՈՒՅԹ

     Նոյեմբերի 30-ին Նորաշենի միջն. դպրոցում համայնքի ղեկավարի գլխավորությամբ տեղի ունեցավ վոլեյբոլի հուշամրցույթ
՝ նվիրված զոհված ազատամարտիկների հիշատակին: Միջոցառման նպատակն էր՝ համայնքում ևս մեկ անգամ արժևորել արցախյան գոյամարտում զոհված հայորդիների սխրանքը, իսկ դպրոցականների հոգում սերմանել հայրենասիրություն, պատրաստակամություն՝ հարկ եղած դեպքում անձնվիրաբար պայքարել հայրենիքի համար:  
  Միջոցառմանը մասնակցում էին ուսուցիչներ, գյուղապետարանի աշխատողներ, դպրոցականներ, համայնքի ակտիվ մասնակիցներ: Մրցույթն անցավ մեծ ոգևորությամբ և մարտական ոգով, բայց խաղն իր կանոններն ուներ, ըստ որի պետք է հաղթեր արժանավորը: Լավագույնը համայնքի ակտիվ մասնակիցներից կազմված թիմն էր, որն էլ ստացավ մրցանակային գավաթը:

Комментариев нет:

Отправить комментарий