четверг, 9 января 2014 г.

ԱՄԱՆՈՐՅԱ ԱՆԱԿՆԿԱԼ



Նոր տարվա նախաշեմին Նորաշենի մանկապարտեզն իր հարկի տակ հյուրընկալեց համագյուղացի Սամվել Աթոյանի ընտանիքին:

 Մանկապարտեզի կոլեկտիվը և երեխաները տոնական բարձր տրամադրությամբ դիմավորեցին բարերար ընտանիքին: Բարի հրեշտակի անվամբ` ստանձնելով Ձմեռ պապիկի դերը` այդ ընտանիքն իրենց հետ բերել էր Ամանորյա մաղթանքներ, քաղցրավենիք և  նվերներ, դրանով իսկ թեթևություն պարգևելով` բարի հրեշտակին: Երեխաներն  իրենց ջերմ ողջույններով և հեքիաթային ներկայացմամբ` մեծ բավականություն պարգևեցին բարի մարդկանց:    Մեր մանուկները թող անհոգ մեծանան և բարի մարդկանց երբեք չմոռանան:Սամվել Աթոյանի դստեր` Լիլիթ Աթոյանի միջնորդությամբ համայնքի շատ երեխաներ ընդգրկվեցին  << Բարի Ձմեռ պապ>> ծրագրում, որի շնորհիվ ի կատար ածվեց նրանց մանկական երազանքները:                             








Комментариев нет:

Отправить комментарий