четверг, 19 декабря 2013 г.

ԱՅՑ ՍԱՐՎՈՐՆԵՐԻՆ

     2013թ. հուլիսի 14-ին սարվորներին խրախուսելու և հոգսը թեթևացնելու համար տեղի ունեցավ այցելություն` հեռագնա արոտավայրերում գտնվող սարվորներին:
Միջոցառման նպաակն է հետաքրքիր դարձնել սարում բնակվող մարդկանց առօրյան: Այդ օրը ցանկացողները կարող էին օգտվել Նորաշեն-սար փոխադրամիջոցներից: Միջոցառումը կազմակերպել էր Նորաշենի մշակույթի տունը` 2013թ. շրջանավարտների և ուսանողների մասնակցությամբ: Ծրագրում կար ասմունք, հումոր, երգ ու պար:
Միջոցառման երկրորդ մասում նախատեսված էր ճաշկերույթ հյուրերի, սարվորների և գյուղից մեկնածների համար, որից հետո ուսանողները և շրջանավարտներրը համայնքի ղեկավարի առաջնորդությամբ բարձրացան Շառաչ ջրվեժ:



 





Комментариев нет:

Отправить комментарий